Չփորձե՛ք դառնալ ուկրաինական հակամարտության մասնակից. ՌԴ ԱԳՆ-ն՝ Մոլդովային
Մոսկվան կոչ է անում Մոլդովայի ղեկավարությանը հրաժարվել քայլերից, որոնք կարող են այս երկիրը վերածել «ուկրաինական հակամարտության» մասնակցի, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոլդովայի ղեկավարությունը շարունակում է անպատասխանատու խաղերը, որոնք կարող են ողբերգական հետեւանքների հանգեցնել անվտանգության հարցերում», - ասել է Զախարովան ճեպազրույցում:
Ըստ նրա՝ «Քիշնևում հող են նախապատրաստում Արևմուտքի կողմից Ուկրաինայի Զինված ուժերի կարիքների համար տրամադրված ինքնաթիռները տեղակայելու նպատակով Մոլդովայի օդանավակայանային ենթակառուցվածքն օգտագործելու համար»։
«Միևնույն ժամանակ ակտիվորեն ընթանում է Մոլդովայի ռազմականացման գործընթացը, որին ներգրավված են մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը և Բալթյան երկրները։ Եվս մեկ անգամ մենք խստորեն կոչ ենք անում Քիշնևին զերծ մնալ անպատասխանատու քայլերից, որոնք կարող են Մոլդովան դարձնել Ուկրաինայի հակամարտության մասնակից»,- ասել է Զախարովան։
Կարծիքներ