ԱԱԾ տնօրենը շուտով հրաժարական կտա. վարչապետ (Տեսանյութ)

ԱԱԾ տնօրենը շուտով հրաժարական կտա. վարչապետ (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը իրեն երբևէ հրաժարականի դիմում ներկայացրե՞լ է, թե՞ ոչ:

Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ ինքը շուտով կստորագրի ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը: «Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, և համապատասխան հրամանագիրը, կարծում եմ, մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի։ Դա տեղի է ունեցել, կարելի է ասել, ԱԱԾ տնօրենի հետ մի քանի քննարկումների արդյունքում և փոխադարձ համաձայնությամբ։ Եվ պարոն Վանեցյանի հետագա գործունեության միք անի սցենարներ ենք մենք քննարկել, և այս պահին, կարխում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս բերելու շատ կարևոր, ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա»,-ասաց վարչապետը։

Հ.Գ. Նշենք, որ վարչապետի այս պատասխանից վայրկյաններ անց Արթուր Վանեցյանը ֆեյսբուքի միջոցով ազդարարեց իր հրաժարականի մասին, մինչդեռ վարչապետն ասաց, թե համապատասխան հրամանագիրը մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի։

Մանրամասն՝ տեսանյութում: