Թուրքական ռազմա-տրանսպորտային ավիացիան վայրէջք է կատարել Նախիջեւանի առանձին համազորային բանակի հատուկ օդանավակայանում: Այդ մասին գրում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչությանը: Տեղ են հասցվել մարտական ուղղաթիռներ, որ կմասնակցեն մարտական կրակի կիրառմամբ զորավարժությանը: Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների վայր նշվում են նաեւ Գյանջան, Քյուրդամիրը եւ Եվլախը: Առաջին երկուսը խորհրդային ժամանակներից հայտնի են որպես մարտական օդուժի հենակայան: Նախիջեւանից Գյանջա եւ Քյուրդամիր թուրքական օդուժ կտեղափոխվի՞: Իրանն իր օդային տարածքը կտրամդրի՞ այդ փոխադրումների համար: Չափազանց ուշագրավ է, որ երկու տարի առաջ թուրքական մարտական ուղղաթիռներն Ադրբեջան էին հասել Վրաստանի օդային տարածքով: Այս անգամ, երեւում է, վրացական կողմը ձեռնպահ է մնացել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը լոգիստիկ աջակցություն ցուցաբերելուց:
Այլ
Թուրքական ավիացիան՝ Նախիջեւանում
Ամենաընթերցված
Փաշինյանը հայտնվել է նոր պատմության մեջ
Լուսինե Ավագյան անունով քաղաքացին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին։ Նա դատարանից խնդրել է․ «Ճանաչել, որ...
Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գ...
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 20-ին ժամը 11:00-ից մինչև 17:30-ը, կդադարեցվի Տ...
«Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան»
Գրել էինք, որ Գյումրիում ողբերգական պատահար է տեղի ունեցել։ 12-ամյա երեխան հեծանիվով բախվել էր պատին...
Մենք նույն սենյակի մեջ, նույն տան մեջ ապրում ենք․...
«Tête-à-tête» հաղորդման ընթացքում գործարար Տիգրան Արզաքանցյանն անդրադարձել է իր անձնական կյանքին՝ խո...
×
❮
❯