Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Շահրամանյանին դատի են տվել

«Հրապարակ». Շահրամանյանին դատի են տվել

Ընդդեմ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի վարչական հայց է ներկայացվել, որով հայցվոր Իգոր Միրզախանյանը պահանջել է անվավեր ճանաչել Արցախի նախագահի 19.10.2023թ. հրամանագիրն ու այդ հրամանագրի համար հիմք հանդիսացած Արցախի Հանրապետության նախագահի 28.09.2023թ. հրամանագիրը։ Նշենք, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրը եւս ստորագրվել է 28.09.2023 թվականին։

Մեզ հետ զրույցում Իգոր Միրզախանյանի ներկայացուցիչը չասաց, թե կոնկրետ որ հրամանագրի մասին է խոսքը՝ նշելով, որ Միրզախանյանն այս փուլում դեմ է այդ մասին հանրայնացնելուն, չնայած Դատալեքս կայքում արդեն իսկ դա հանրայնացված է։ Ինչ վերաբերում է Միրզախանյանին, ապա նա ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ միջազգային իրավական հարցերով գրասենյակի նախկին աշխատակից է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Կարեն Մարգարյանը խոսեց

Կարեն Մարգարյանը խոսեց

Նախկին պատգամավոր և գործարար Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի շուրջ վերջին օրերին ծավալվ...

×
Gallery Image