Արտակ Զեյնալյանի կնոջը նշանակել են կլինիկայի ղեկավար

Արտակ Զեյնալյանի կնոջը նշանակել են կլինիկայի ղեկավար

Առողջապահության համակարգում արտակարգ դրություն է հայտարարված եւ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված համընդհանուր մոբիլիզացիա։ Եւ այդ մոբիլիզացիան ընթանում է ամենուրեք՝ անգամ այն բժշկական հիմնարկներում, որտեղ առայժմ վիրուսակիրներ չկան եւ ներգրավված չեն այդ աշխատանքներում։ Նաեւ որոշ բժշկական կենտրոներում նշանակումներ եւ ազատումներ են տեղի ունենում։

Մենք այսօր տեղեկացանք, որ Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ -կլինիկայի ղեկավար է նշանակվել Արտակ Զեյնալյանի կինը՝ Լիլիթ Մուսեյանը, որը բժիշկ-անեսթեզիոլոգ է։

Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, հեղափոխությունից հետո նա նշանակվեց արդարադատության նախարար, ապա անհասկանալի պատճառներով ազատվեց աշխատանքից եւ դրանից հետո՝ արդեն մոտ մեկ տարի է հրապարակային գործունություն, կարելի է ասել, չի ծավալում՝ հարցազրույցներ չի տալիս, որեւէ հարցի շուրջ՝ այդ թվում դատական համակարգի բարեփոխումների, նոր օրենսդրական նախաձեռնությունների մասին կարծիք չի հայտնում։ Իսկ «Հանրապետություն» կուսակցությունն ու նրա առաջնորդ Արամ Սարգսյանը պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը եւ սատարում գրեթե բոլոր հարցերում։