Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ որն է պատճառը

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ որն է պատճառը

Վրաստանը վաղը չի մասնակցի  Իրանի մայրաքաղաք Թեհրանում նախատեսված «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ «Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը բխում է ռուսական գործոնից»,- նշել է վրացական կողմը։

Նշենք, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին՝ Մոսկվայում՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով։ Այդ հանդիպմանը նույնպես Վրաստանը չի մասնակցել։