Charlie Hebdo-ն հրապարակելու է ծաղրանկար Էրդողանի մասին

Charlie Hebdo-ն հրապարակելու է ծաղրանկար Էրդողանի մասին

Ֆրանսիական Charlie Hebdo-ն հրապարակելու է ծաղրանկար Թուրքիայի նախագագ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին՝ Փարիզի եւ Անկարայի հարաբերությունների լարման ֆոնին։ Այս մասին հայտնում է պարբերականի թվիթերյան էջը։ Ծաղրանկարում կիսամերկ Էրդողանն է, նստած բազմոցին եւ խմում է զովացուցիչ ըմպելիք։ Ձեռքով բարձրացնում է աղախնի զգեստի փեշը։ Ծաղրանկարը մակագրված է հետեւյալ կերպ․ «Էրդողանը անձնական կյանքում շատ ծիծաղելի է»։