ՀՀ կառավարական ինքնաթիռը այս պահին ուղևորվում է Բաքու․ Թարմացված

ՀՀ կառավարական ինքնաթիռը այս պահին ուղևորվում է Բաքու․ Թարմացված

«ՀՀ կառավարական ինքնաթիռը մտավ Ադրբեջանի տարածք: Էս ո՞վ ա փախնում»: Քիչ առաջ իր էջում գրել է ավիացիոն փորձագետ Ռուբեն Գալուստյանը:

Մինչ ՀՀ-ում եռում է ընտրական պրոցեսը, ՀՀ կառավարական օդանավը Թբիլիսիից ուղևորվում է Բաքու: Թե ում է տեղափոխում ինքնաթիռը դեռևս հայտնի չէ:

Հ.Գ. Մեր աղբյուրները պնդում են, որ լուրը, որը տեղադրել ենք մեկ ժամ առաջ, չի համապատասխանում իրականությանը՝ Բելգիայում բնակվող Ռ․Գալուստյանը միտումնավոր կամ առանց միտումի՝ սխալ տեղեկատվություն է տեղադրել։ Տեղեկատվությունը ստուգելու հնարավորություն, ցավոք, մենք այժմ չունենք, քանի որ նշված կայքը միայն թռիչքի պահն է ֆիքսում։ Եւ թեեւ Գալուստյանը հավաստիացնում է, որ տեղեկատվությունը ստուգված է, սակայն մենք դա չենք կարող երաշխավորել։ Ուստի եթե դարձել ենք սխալ տեղեկատվության փոխանցող, հայցում ենք ընթերցողի ներողամտությունը։