Նախագահի մոտ բարդություններ են ի հայտ եկել․ նա դեռ հետազոտվում է

Նախագահի մոտ բարդություններ են ի հայտ եկել․ նա դեռ  հետազոտվում է

Մենք քիչ առաջ գրել էինք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկությամբ՝ նրա սիրտը պետք է ստենդավորեին։ Նախագահականի լրատվականից, սակայն, քիչ առաջ մեզ հայտնեցին, որ նախագահին իսկապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն ոչ ստենդավորման համար։

«Կորոնավիրուսով պայմանավորված նախագահն ունեցել է բարդություններ, և այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում»,- ասացին մեզ նախագահի աշխատակազմի լրատվության վարչությունից։

Թե ինչպես է իրեն զգում նախագահը և երբ դուրս կգրվի, նախագահականից ասացին՝ դեռ հետազոտվում է։