Ջահերով երթի մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնել  Բաքվի բանտում գտնվող հայ գերիներին 

Ջահերով երթի մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնել  Բաքվի բանտում գտնվող հայ գերիներին 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված և ամեն տարի, ապրիլի  23-ի երեկոյան  Երևանի կենտրոնից դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք  շարժվող ջահերով երթի մասնակիցներն այս տարի կրել են  նաև Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների լուսանկարներով պաստառներ: 

Մասնակիցներն այդպիսով  իրենց զորակցությունն են հայտնել  Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին և պատանդներին՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին», «Գլոբալ լռություն, Գլոբալ ամոթ. Ո՛չ՝ ցեղասպանությանը» պաստառներով:

Նրանք կրել են նաև ապրիլի 5-ից հացադուլ հայտարարած  Ռուբեն Վարդանյանի լուսանկարը՝ Բաքվի բանտից ընտանիքին փոխանցված նրա ուղերձով՝ «Արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան նույնիսկ կյանքը»: