«Հրապարակ»․ Հայաստանում են ռուսական էմիսարներ․ լուրջ վերապահում ունեն Դավիթ Սանասարյանի ու Բաբկեն Տեր-Գրիգորյանի նկատմամբ

«Հրապարակ»․ Հայաստանում են ռուսական էմիսարներ․ լուրջ վերապահում ունեն Դավիթ Սանասարյանի ու Բաբկեն Տեր-Գրիգորյանի նկատմամբ

Ռուսական աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Հայաստանում են ռուսական էմիսարներ` եկել են իրավիճակը հասկանալու: ՌԴ-ում մտահոգված են, որ հաջորդ ԱԺ-ում գերիշխելու են արեւմտամետ եւ սորոսական ուժերը, նախ, իհարկե, «Սասնա ծռերը», ապա՝ եվրոպական կողմնորոշում ունեցողները։ Մոսկվան իրեն նետված ձեռնոց է դիտարկում մի քանի անձանց, որոնք առանցքային սորոսականի համբավ ունեն եւ հայտնվել են ՔՊ ցուցակում։ 

Լուրջ վերապահում ունեն այնպիսի գործիչների նկատմամբ, ինչպիսիք են Դավիթ Սանասարյանն ու Բաբկեն Տեր-Գրիգորյանը (Putin go f*uck yourself շարժման նախաձեռնող), վիրավորված են սորոսական համարվող գործիչների՝ Հովհաննես Հովհաննիսյանի ու Սոս Ավետիսյանի ներկայությունից (վերջինիս երաշխավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը)։ Ռուսները ճշտել են, որ Ավետիսյանը 1-2 ամիս առաջ է «դուրս եկել» «Սորոս»-ի ազդեցությունից՝ ԱԺ մտնելու համար: