Մի շարք բժշկական հաստատությունների տնօրեններ ազատման դիմում են ներկայացրել

Մի շարք բժշկական հաստատությունների տնօրեններ ազատման դիմում են ներկայացրել

Մեր տեղեկություններով` Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության տակ գտնվող մի քանի բժշկական հաստատությունների տնօրեններ ազատվել են աշխատանքից։

Երեւանի քաղաքապետարանից մեր հարցման ի պատասխան նշեցին. «Քաղաքապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է թիվ 4 պոլիկլինիկայի տնօրենը: Եվս 3 տնօրեն ազատման դիմում է ներկայացրել, բայց դեռ ստորագրված չէ: Այս պահին պաշտոնապես ազատված է միայն 4-րդ պոլիկլինիկայի տնօրենը»։

Իսկ մյուս երեքը ո՞ր պոլիկլինիկայի տնօրեններն են, մեզ ասացին, որ այս պահին չեն կարող ասել, երբ ազատման որոշումը կստորագրվի կհայտնեն։

Նաեւ փոխանցեցին, որ 4֊րդ պոլիկլինիկայի տնօրենն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն։


Հիշեցնենք, որ քաղաքապետարանի նոր ղեկավար կազմը՝ նշանակվելու օրերին արդեն ուներ կադրային ջարդ իրականացնելու ծրագիր։ «Հրապարակը» գրել է այդ մասին։ Բնական է, որ ազատումներն իրականացվում են «սեփական դիմումների» համաձայն, որովհետեւ տնօրենները վստահ չեն, որ պայքարելու դեպքում կարող են պահպանել իրենց պաշտոնները։ Այստեղ կարեւորն այն է, թե ովքեր են զբաղեցնելու ազատված պաշտոնները եւ ինչ կապերով են նրանք կապված իշխող ՔՊ-ի եւ քաղաքապետարանի նոր ղեկավարների հետ։