Ռուբեն Վարդանյանի ստեղծած օֆշորային ընկերությունը պատուհան է բացել դեպի մեծահարուստների աշխարհ․ The Guardian

Ռուբեն Վարդանյանի ստեղծած օֆշորային ընկերությունը պատուհան է բացել դեպի մեծահարուստների աշխարհ․ The Guardian

Տվյալները ցույց են տալիս, որ շատ ընկերություններ որոնք կառավարվում են «Տրոյկայի» կողմից, ներառյալ Quantus-ը, կոնկրետ հաճախորդների համար չեն ստեղծվել, սակայն պարունակել են միացյալ միջոցներ։ Գումարները փոխանցվել են մի քանի օրինական աղբյուրներից, եւ ծախսվել ապա տասնյակ մարդկանց կյանքի կարիքների հետ կապված ծախսերը փակելու համար։Արտահոսքը սակայն այդ միջոցներից մի մասը կապում է Laundromat ընկերության հետ, որը ամենից խոշոր երեք խարդախներից մեկն է, որոնցից ամենահայտնին Մագնիտսկու հետ կապված սկանդալն է։ Հիշեցնենք, որ Սերգեյ Մագնիտսկին Բրաուդերի մոտ աշխատող իրավաբան էր, ով մահացավ մոսկովյան բանտում այն բանից հետո, երբ նկատեց, որ քաղաքագլուխը հանցավոր պայմանավորվածություն է ձեռք բերել հարկային տեսչության հետ, խարդախ եղանակով հարկերի հետ վերադարձի հետ կապված։ «Տրոյկայի» կամզում եղած հաբ-ընկերությունները ընդհանուր առմամբ ստացել են 130 միլիոն դոլար վեց կառույցից, որոնք օգտագործվել են Մագնիտսկու գործի ժամանակ խարդախություններ իրականացնելիս։ Եվս երկու դեպք էլ ցույց է տալիս, որ դրամական միջոցներ են փոխանցվել Շերեմետեւոյի օդանավակայանի գործի հետ կապ ունեցող խարդախությամբ զբաղվող ընկերությունների կողմից։ Դրանց կողմից ընդհանուր առմամբ փոխանցվել է 37 միլիոն դոլար։ Եվս 17 միլիարդ դոլար էլ փոխանցվել է Մոսկվայի բնակիչների կողմից որոնք մեղադրվում են 50 միլիարդ ռուբլու լվացման մեջ մի մեխանիզմի օգնությամբ, որը հնարավորություն էր տալիս գործարարներին խուսափել հարկերից եւ գումարներ տեղափոխել արտասահման։ Հիմնականում «Տրոյկայի» մեխանիզմներն օգտագործվել են ծառայեցնելով դրա համար լիտվական Ukio բանկը, որը փակվեց 2013-ի փետրվարին՝ հայտարարվելով անվճարունակ։ Բանկը գտնվում է լիտվական դատախազության ուշադրության կենտրոնում Մագնիտսկու գործի քննության շրձանակներում։ Այս բանկի հաշիվները նաեւ ԱՄՆ Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում են։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ դրամական միջոցները մուտք են արվել, ապա հարկային օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների անունով գործարքների դիմաց վճարվել են, որոնք եղել են կեղծ ընկերություններ, քանի որ չեն ունեցել աշխատակազմ, չեն ունեցել սեփական գրասենյակ հայտնի չեն եղել առեւտրի ոլորտում։ Այսպիսով «Տրոյկայի» ցանցը օգտագործվել է ծախսերի վճարման համար եւ պատուհան բացել դեպի գերհարուստների աշխարհ։