Սերժը սև ջհանդամ էր, բայց գոնե 100 հազար ստանում էինք

Սերժը սև ջհանդամ էր, բայց գոնե 100 հազար ստանում էինք

Արդեն հայտնել էինք, որ ԿԳՆ շենքի դիմաց ԿԱԻ աշխատակիցների կողմից բողոքի ակցիա է իրականացվում։

Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցները նշում են, որ ՀՀ գրեթե բոլոր մարզերում ակցիա է ընթանում։

«Այնպես չէ, որ միայն այս 25 հոգին ենք։ Կրթության ազգային ինստիտուտն ունի մոտ 400 աշխատակից։ 25 հոգի այստեղ է՝ Երևանում, մնացածը մարզերում են ակցիա կազակերպել։ Մեզ ասում են՝ անարդյունավետ եք աշխատում։ Ո՞նց են որոշում արդյունավետ ենք, թե անարդյունավետ։ Ինչքան գումարներ եք տրամադրում այսօր մասնավոր դպրոցներին։ Էդքան գումար տրամադրեիք Կրթության ազգային ինստիտուին, տեսնեինք՝ արդյունավետ ենք, թե չէ։ Պիտի բերես, ասես՝ սա կարճ հեռախոս ա, սա՝ բոյով․ ու՞ր ա, դե բերեք ցույց տվեք։ ԿԱԻ-ի գործառույթները քիչ-քիչ տարան ձեռքից, վերջում էլ թողեցին էս վիճակում։ Մենք նույնիսկ չենք հասցրել համակարգիչներից մեր ինֆորմացիաները վերացնենք։ Եկան, ասեցին՝ դուրս եկեք, դռները փակում ենք»,- նշում են ԿԱԻ նախկին աշխատակիցներ Վարսենիկ Գյուլազյանն ու Կարինե Կիրակոսյանը։

ԿԱԻ-ի աշխատակիցները նաև համեմաականներ անցկացրին նախնիկ և ներկայիս իշխանությունների միջև․ «Ստացվում է, որ 400 հոգու դուրս են շպրտում։ Սերժը սև ջհանդամ էր, բայց գոնե 100 հազար ստանում էինք։ Արցախի մասնաճյուղն էլ փակեցին, մյուս մարզերինն էլ, եկան ու հասան մեզ։ Հենց այս պահին դասագրքերի վրա աշխատում են նույն հեղինակները, բա եթե վատն են, ինչի՞ են նորից իրենք աշխատում»։

Անդրադարձ եղավ նաև նախարար Արայիկ Հարությունյանին և իր տեղակալներին․ «Նա երիտասարդ տղա է, կյանքում դպրոցում աշխատած չկա, չգիտի՝ դա ինչ բան է։ Հավաքվել  է մի խումբ, որը բացարձակ անփորձ է։ Ինչքան ուզում է արտասահմանում պատրաստված լինեն։ Նախորդ կառավարությունը գոնե կառուցվածքային փոփոխություններ կատարելու առաջարկներով էր հանդես գալիս»։