Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Հրաչյա Հակոբյանը՝ Սամվել Ալեքսանյանից «մոյկա» նվեր ստանալու մասին

«Հրապարակ». Հրաչյա Հակոբյանը՝ Սամվել Ալեքսանյանից «մոյկա» նվեր ստանալու մասին

Նախընտրական եւ հետընտրական ողջ ընթացքում Հաղթանակ թաղամասի կոյուղու հարցը լուծելու խոստում տված` այդ տարածքից ընտրված պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կրկին վստահեցրեց, որ զբաղվում է այդ հարցով: Ընտրատարածքում ինտենսիվ խոսում են, որ Դուք մոռացել եք Ձեր խոստումը, որովհետեւ Ձեր գլուխը խառն է մի շարք, այդ թվում եւ ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանի` Ձեզ նվիրած «նանո-սարքավորումներով»՝ «Լուսաստղի» մերձակայքում գտնվող «մոյկայով»։

«Լո՞ւրջ, այդպիսի տեղակատվությո՞ւն կա»: Կա: «Ափսո՜ս, բայց ես հերքում եմ այդ տեղեկատվությունը, ես չունեմ որեւէ ավտոլվացման կետ, որեւէ նման բան նվեր չեմ ստացել»: Կուզեի՞ք ստանալ: «Իհարկե` ոչ»: Իսկ «Լա սկալայում» էլ չե՞ք լինում. Ձեզ տեսել են այնտեղ` Վարդանի (Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու) հետ։ «Ոչ, ոչ… «Լա Սկալայում» էլ այլեւս չեմ լինում՝ Վարդանի հետ վերջին շփմանս մասին ձեզ արդեն ասել եմ` զուտ աշխատանքային էր, որից հետո էլ շփում չեմ ունեցել»:

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image