Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Իշխանությունը ընտրությունների շեմին որոշել է բարելավել ձայն բերողների սոցիալական վիճակը

«Հրապարակ». Իշխանությունը ընտրությունների շեմին որոշել է  բարելավել ձայն բերողների սոցիալական վիճակը

Երեկ կեսօրից հետո ՔՊ վարչության փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանն ու Գեւորգ Պապոյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում ընդունել են համայնքների ՔՊ-ական ղեկավարներին: Հանդիպմանը ներկա են եղել գրեթե բոլորը, հանդիպման նպատակը համայնքի ղեկավարների աշխատավարձերի բարձրացման թեման է եղել։ Իշխանությունը որոշել է ընտրությունների շեմին բարելավել պոտենցիալ ձայն բերողների սոցիալական վիճակը:

Գրասենյակում 2 ժամից ավելի քննարկել են աշխատավարձերի բարձրացման հարցը, ասվել է, որ եթե համայնքային բյուջեն տալիս է նման հնարավորություն, ապա կարելի է բարձրացումների գնալ։ Արթիկի ղեկավար Անանիկ Ոսկանյանն առաջարկել է համայնքի ղեկավարների աշխատավարձերը գրեթե կրկնակի բարձրացնել՝ դարձնելով 800 հազար դրամ։ Կարծիքներ են հնչել նաեւ, որ միայն համայնքի ղեկավարներով խնդիրը չի լուծվի, պետք է նաեւ վարչական շրջանների ներկայացուցիչների աշխատավարձերը բարձրանան` նրանք հիմա միջինը 150 հազար դրամ են ստանում: ՔՊ-ականները համայնքապետերին խոստացել են հաշվարկել միջոցները եւ հասկանալ՝ ում աշխատավարձն ինչ չափով կարող են բարձրացնել։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image