Ոչ թե փակ հանդիպում, այլ դասախոսություն՝ վարչապետից ու ոչ մի կոնսպիրոլոգիա 

Ոչ թե փակ հանդիպում, այլ դասախոսություն՝ վարչապետից ու ոչ մի կոնսպիրոլոգիա 

Պն-ում մեկնարկել է հավաք, որին մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետները, ՀՀ արտգործնախարարը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը, այլ պաշտոնատար անձինք։ Այս մասին Hraparak.am-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Երեկ որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել էին, որ կայանալու է փակ հանդիպում, սակայն Արծրուն Հովհաննիսյանը Hraparak.am-ին  ասաց․ «Լինելու է դասախոսություն՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից  բարձր ու միջին հրամանատարակազմի համար։ Ես գիտեմ՝ լրատվամիջոցները հակված են ինչ-որ կոնսպիրոլոգիա փնտրել, բայց ոչ մի նման բան, լինելու է նման հավաքներ  ամեն տարի լինում են» ։

Հավաքն արդեն սկսվել է։