«Էդո, մի երգի իրական». Աշոտյանենք ֆանագրամա են երգում Արփինեի հարսանիքին (տեսանյութ)

«Էդո, մի երգի իրական». Աշոտյանենք ֆանագրամա են երգում Արփինեի հարսանիքին (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին ՀՀԿ-ական «երաժիշտների» հայտնի եռյակը՝ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովն ու Արման Սահակյանը կատարում են Աշոտյանի գրած «Իմ լավ ընկեր» երգը։ Բայց նրանք դա կատարում են ֆանագրամայով, ոչ՝ կենդանի կատարմամբ։ Եվ դա խոստովանում է ինքը՝ Աշոտյանը։

«Միայն սուիցիդալ հակումներ ունեցող մարդը թույլ կտա, որպեսզի էս բաղաձայն եռյակը կենդանի կատարմամբ երգի»,-հայտարարում է Աշոտյանը՝ նշելով, որ իրենց երգը անցել է ստուդիայի մշակում։

Ապա սկսում են երգել՝ բերանները արհեստական բացել-փակելով, բայց այդ ընթացքում Շարմազանովը երբեմն իրական է երգում, ինչը նկատում է Աշոտյանը։ «Էդո, մի երգի իրական»,-Շարմազանովին կանխում է Աշոտյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։