Փնթիները ելել են ոտքի. նիկոլականը՝ զոհված զինծառայողների ծնողներին (տեսանյութ)

Փնթիները ելել են ոտքի. նիկոլականը՝ զոհված զինծառայողների ծնողներին (տեսանյութ)

Այսօր զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ տեղի են ունեցել միջադեպեր։ Խաղաղ ակցիայի մասնակիցները սկզբում հավաքվել էին Կառավարության շենքի առաջ։ Հետո շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենք,այնուհետև շարունակելով երթը բարձրանում էին դեպի Ազատության հրապարակ։  Անմիջապես Հանրապետության մետրոյի մոտ հայտնվեցին սադրիչներ և վիրավորեցին ծնողներին, սկսվեց մեծ բախում։ Ոատիկաններին երկար ժամանակ չէր հաջողվում կառավարել իրավիճակը։

Երբ խաղաղ երթի մասնակիցները շարժվում էին դեպի Ազատության հրապարակ, մի քանի մետր չէին քայլել, խանութներից մեկի տնօրենը դուրս եկավ և զոհվածների ծնողների հասցեին այսպիսի արտահայտություն արեց. «փնթիները ելել են ոտքի»։ Դրանից հետո կրկին բախումներ տեղի ունեցան։ Ոստիկաններին հաջողվեց կայունացնել իրավիճակը։ Սակայն ծնողները բարձրաձայնում էին, որ բոյկոտելու են, որպեսզի փակվեն բոլոր խանութները՝ սրանով իրենց վրդովմունքը հայտնելով այն բոլոր մարդկանց, ովքեր չեն հարգում զոհվածների ծնողներին։

Մենք դեռ երեկ գրել էինք, որ պատրաստվում են զոհված զինծառայողների ընդդիմադիր ծնողների դեմ բերել իշխանությանը լոյալ զոհվածների հարազատներին,և սադրանքներ կազմակերպել:

Մանրամասն՝ տեսանյութում: