«Հրապարակ».Իշխանության հենարանն ամրացվում է, աշխատավարձերի բարձրացման գաղափարը նաեւ Փաշինյանինն է

«Հրապարակ».Իշխանության հենարանն ամրացվում է, աշխատավարձերի բարձրացման գաղափարը նաեւ Փաշինյանինն է

Քաղաքապետարանի աշխատավարձերի կտրուկ բարձրացման լուրը փոթորկել է ոչ միայն հանրային կարծիքը, այլեւ ներիշխանական շրջանակները։ Երեկ մեզ ասացին, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում եւս դեմ են այդ որոշմանը, իսկ երեկոյան խմբակցության նիստն այնքան թեժ է անցել, որ «Իմ քայլը» որոշել է տապալել ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը, որը պետք է քննարկեր քաղաքապետարանի եւ ենթակա կառույցների աշխատակազմերի աշխատավարձերը բարձրացնելու հարցը։

Մենք տեղեկացանք նաեւ, որ աշխատավարձերի բարձրացման գաղափարի հեղինակը Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանն են։ Նրանք որոշել են, որ իշխանությունների համար ամենավստահելի հենարանը քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակազմերն են, ուստի այս պլատֆորմն ամրացնելու համար արժե գնալ նման քայլի։ Մայիսի 8-ին ավագանու արտահերթ նիստը պետք է քննարկի այս սենսացիոն առաջարկը։ Հիշեցնենք՝ քաղաքապետի աշխատավարձը դառնալու է 1 մլն 200 հազար, թաղապետերինը՝ 773 հազար եւ այլն։