Սուրիկ Խաչատրյանը մահից է փրկվել

Սուրիկ Խաչատրյանը մահից է փրկվել

Վաղ առավոտյան լուր ստացանք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վիճակը ծանր, կոմայի մեջ է։ Եւրոպայում բուժվում է եւ ընտանիքը օրերս մեկնել է մոտը։ 

Մենք կապվեցինք Սուրիկ Խաչատրյանի մերձավորներից մեկի հետ։ Նա ասաց, որ իսկապես՝ վիճակը ծանր է եղել, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ էին, տրոմբը հասել էր սրտին եւ միայն հրատապ վիրահատության միջոցով հրաշքով կարողացել են կյանքը փրկել։

Երկու անգամ սրտի բաց վիրահատության է ենթարկվել նա, այժմ գիտակցության է եւ անգամ ինքնուրույն շնչում է արդեն։ Բայց բուժումը, ըստ ամենայնի, դեռ կշարունակի Ֆրանսիայում։