«Միսս Տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչը արձագանքում է իր կրած տարազի վերաբերյալ քննադատություններին

 «Միսս Տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչը արձագանքում է իր կրած տարազի վերաբերյալ քննադատություններին

«Միսս Տիեզերք 2019» մրցույթում Հայաստանը ներկայացնող Դայանա Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր կրած հայկական տարազի վերաբերյալ քննադատություններին:

«Շատերդ երևի տեղյակ եք «Միսս Տիեզերք 2019» մրցույթում դիզայներ Վերա Սմբատի հեղինակությամբ կարած և իմ կողմից ներկայացրած հայկական տարազի վերաբերյալ մասնագետների և հանրության խիստ ԲԱՑԱՍԱԿԱՆ արձագանքի մասին: Ցանկանում եմ պարզաբանել. զգեստի վերաբերյալ բացասական կարծիք ինքս երբեք չեմ արտահայտել: Մինչդեռ զգեստն անհարմար էր. ներսից միացված էր «սկրեպներով» և կապվում էր թելերով, որոնք արձակելու համար օգնողները ստիպված եղան կտրել դրանք, այլապես զգեստը հանել հնարավոր չէր, թևերի սուր վերտիկալ վերջավորութունները թեքվում էին կողք, գլխազարդը փոքր էր և չէր ֆիքսվում, գոտին լայն էր:
Այնուամենայնիվ, տարազը ներկայացրեցի մաքսիմալ լավ կերպով:
Եվ այս ամենից հետո ինչն է զարմանալին ու զարհուրելին՝ զգեստի դիզայները ազգային տնօրեն՝ Գոհար Հարությունյանի հետ միանալով, որոշեց, որ բացասական արձագանքներից խուսափելու համար կարելի է մեղադրել ինձ իրեն իսկ ստեղծած զգեստի ձախողման հարցում... »։