1 կմ մետրոյի արժեքը 100 միլիոն դոլար է. Հայկ Մարության

1 կմ մետրոյի արժեքը 100 միլիոն դոլար է. Հայկ Մարության

«Կա հաշվարկ, որն արված է 1985 թվականին, կա աշխատանքային խումբ, որն անընդհատ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Երկու կայարանի մասին է խոսքը գնում, բնականաբար սկզբում կլինի առաջինը, հետո՝ երկրորդը: Մեկ կայարանը կլինի առայժմ, այնուհետեւ երկու»: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հայտարարությանը, թե Երեւանում մետրոյի նոր կայարաններ են կառուցվելու:

«Մեկը կլինի Թումոյի մոտ, մյուսը շարունակվում է Կվարտալ: Առաջինը ավելի մոտ ժամանակներում կլինի, երկրորդը՝ ավելի հեռու: Մեկ կիլոմետր մետրոյի արժեքը միջին հաշվարկով արժե 100 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ»: