«Հրապարակ».«Շոկոլադնիցայի» օրինական փաստաթղթերը դուր չեն եկել քաղաքապետարանին

«Հրապարակ».«Շոկոլադնիցայի» օրինական փաստաթղթերը դուր չեն եկել քաղաքապետարանին

Օպերայի շրջակայքի սրճարանները, որոնք երեկ ապամոնտաժվում էին, շատ տարբեր կարգավիճակ ունեն։ Եթե դրանց մեծ մասը փաստաթղթերի հետ խնդիրներ ունեն եւ կիսատ-պռատ, ժամկետանց թույլտվություններ, ապա «Շոկոլադնիցա» սրճարանի իրավունքներն օրինական են, կադաստրի վկայականով փաստված, ինչը նշանակում է, որ գոնե այս սրճարանի տնօրինությունը եթե մտնի դատարան եւ անգամ չհաղթի Երեւանի քաղաքապետարանին, ապա բավականին ծանրակշիռ փոխհատուցում կարող է ստանալ։

Երբ սեփականատերերի փաստաթղթերը ստուգվել են քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից, նրանք ակնհայտորեն նեղվել են այս մեկի փաստաթղթերի առկայությունից, բայց դա նրանց չի կանգնեցրել։