Հասարակություն

Արսեն Թորոսյանին պարտավորեցրել են ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանից

Արսեն Թորոսյանին պարտավորեցրել են ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանից

Երևանի ընդհանուր իրավասության դատարիանի դատավոր Սարգիս Երցյանը, որը Սերգո Երիցյանի որդին է, պարտավորեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանից: Վերջինս, հիշեցնենք, գտնվում է հետախուզման մեջ:
 Դատարանի որոշմամբ, բացի հրապարակային ներողություն խնդրելուց առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի պետք է բռնագանձվի  12.000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 40.000 ՀՀ դրամը վերադարձնել Արա Միքայելի Մինասյանին: 
«Հրապարակի»-ի հետ զրույցում Արսեն Թորոսյանի պաշտպան Գևորգ Գյոզալյանը հայտնեց, որ դատարանի որոշմանը վերաբերում են բացասական և անպայման բողոքարկելու են այն․ «Երևի թե մամուլի ասուլիս էլ կհրավիրենք, որովհետև խախտումներն այնքան ակնհայտ են, որ հրապարակային պետք է դրան անդրադառնանք: Վճիռը չի հատում օբյեկտիվության սահմանը, ինձ մոտ տպավորություն է, որ հայցադիմումն ամբողջությամբ արտագրվել է և կնիքվել»:

Արա Մինասյանը, հիշեցնենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ: Նա հետախուզվում է: Արա Մինասյանը զրպարտության և վիրավորանքի համար քաղհայցով դիմել է դատարան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image