«Հրապարակ».ԱԺ-ում տագնապային սպասումներ են. նորերն իրենց մարդկանց կբերե՞ն

«Հրապարակ».ԱԺ-ում տագնապային սպասումներ են. նորերն իրենց մարդկանց կբերե՞ն
Տիգրան Գալստյան

Մաքրուհիների կրճատումից հետո ԱԺ աշխատակիցները տագնապով սպասում են, թե ինչպես է դասավորվելու իրենց ճակատագիրը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ասաց․ «Մաքրուհիների հետ պայմանագրային պարտավորությունների խնդիրները եղել են մինչ մեր գալը, մենք ընդամենը իրականացրել ենք պարտավորությունները։ Ինչ վերաբերում է մնացած աշխատակիցներին, ոչ մի կրճատում չի լինելու. կան պայմանագրեր, որոնց ժամկետը լրանում է։ Առաջնորդվում ենք հետեւյալ սկզբունքով. հայտարարում ենք մրցույթ, որին ցանկանում ենք, որ անպայման մասնակցի նաեւ աշխատակիցը, որն զբաղեցրել է այդ հաստիքը։

Ընդ որում, նա ունի առավելություն․․․ Ի դեպ, փորձում ենք մրցույթները ձայնագրել, որ խնդիրներ չլինեն: Գիտե՞ք ինչու են տագնապում՝ ելնում են տրամաբանությունից,  որ նորերն իրենց մարդկանց կբերեն։ Ես կրկին պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե մասնագետ է, հաճույքով աշխատելու ենք հետը»: Առաջ էլ նման լոզունգներով էին կրճատում․ «Տարբերությունն այն է, որ որդեգրել ենք մեկ սկզբունք` աշխատանքի ընդունումը պետք է անպայմանորեն լինի թափանցիկ։ Մենք պաշտոնական կայքում թափուր տեղի մրցույթի հայտարարություն ենք տեղադրում՝ առանձին բաժնում, ես էլ իմ ֆեյսբուքյան էջում առանձին եմ այդ մասին հայտարարում»:

Հ․Գ․ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տ․ Գալստյանը ևս մեկ անգամ մեզ հիշեցրեց, որ նախկինում կայքում նույնպես եղել են թափուր տեղերի մրցույթի մասին հայտարարություններ, սակայն հիմա իրենք դա անում են կայքի առանձին բաժնում՝ բոլոր թափուր հաստիքները ներկայացնելով։