Նախարարությունները ստացել են «սեւ թուղթը»․ ովքեր են կրճատվում

Նախարարությունները ստացել են «սեւ թուղթը»․ ովքեր են կրճատվում

Դեկտեմբերի 20-ին նախարարություններին է ուղարկվել կառավարության օպտիմալացման նախագիծը, որը որոշ նախարարություններում ընդունել են որպես «սեւ թուղթ»։ Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին ուսումնասիրել եւ 7-8 օր անց կարծիք ու առարկություններ ներկայացնել։

Ըստ նախագծի, կառավարության որոշ գերատեսչություններ կմիավորվեն, կկրճատվեն, կբաժանվեն։ Օրինակ, սփյուռքի նախարարությունը վերացվում է, դրա գործառույթները կիրականացնի ԱԳՆ-ն։ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այլեւս կդառնա բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն։ Իսկ տրանսպորտը կտեղափոխեն տարածքային կառավարման նախարարության տիրույթ, որին կմիանա նաեւ էներգետիկայի նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն:

Գյուղատնտեսության նախարարությունն էլ միանում է տնտեսական զարգացման նախարարությանը: Կրթության եւ գիտության նախարարությանն են միացվում մշակույթի եւ սպորտի նախարարությունները։

Ի դեպ, այսօր օրվա երկրորդ կեսին նոր հրապարակվեց նախագիծը, առաջիկայում այն կներկայացվի կառավարություն, հետո նաեւ՝ ԱԺ-ին եւ, ըստ ամենայնի, հենց առաջին նիստում էլ կքննարկվի։