Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ Ողջ գիշեր ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա․ կբողոքարկե՞ն արդյունքները

«Հրապարակ»․ Ողջ գիշեր ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա․ կբողոքարկե՞ն արդյունքները

Ընտրությունների  ողջ գիշերը ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն, կարեւոր ռեյտինգայիններին Սերժ Սարգսյանը մարզերից կանչել է, հետները որոշ հարցեր քննարկել՝ ապագա պայքարի, իրենց անելիքների մասով։ Տուն են գնացել առավոտյան՝ ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Մինչ տուն գնալը քննարկման առարկա է եղել ընտրությունների արդյունքների բողոքարկման հարցը։ 

Կարծիքները կիսվել են՝ ապացույցների լայն բազա է պետք դրա համար, ինչն այս պահին չկա՝ պնդել են բողոքարկմանը դեմ ՀՀԿ-ականները։ Բողոքարկելու հիմնական ջատագովներից է եղել ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադեւոսյանը, որը պնդել է, որ տարածքային մի շարք կառույցներից այլ արդյունքներ են ստացել,  եւ հնարավոր է մնացյալ տեղերում եւս այդ վիճակը լինի։ Մյուսներն էլ ասել են, որ եթե անգամ երկաթյա ապացույցներ չկան, միեւնույն է, պետք է բողոքարկել, որպեսզի հետագայում որեւէ մեկի կողմից չասվի, թե իրենք այս ընտրությունների արդյունքները ճանաչել են, ինչպես վարվել էր ժամանակին Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ չդիմելով։ 

Հիշեցնենք, որ բողոքարկումները պետք է լինեն մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչեւ ԿԸՀ-ի կողմից վերջնական արդյունքների հրապարակումը, որը կլինի ամսի 16-ին։ Այդ դեպքում արդեն նոր պառլամենտն իր անդրանիկ նիստը կհրավիրի դեկտեմբերի 24-ին։ «Իսկ եթե քաղաքական ուժերից որեւէ մեկը բողոքարկի, ապա նիստը կտեղափոխվի արդեն հունվար»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image