Ռուս խաղաղապահները Իջևանի շուկայում առևտուր են անում

Ռուս խաղաղապահները Իջևանի շուկայում առևտուր են անում

Մինչ Տավուշի մարզպետ հայկ Չոբանյանը մատ է թափ տալիս «սուտ տեղեկություններ» տարածողների վրա, թե Տավուշում ադրբեջանական կողմը սկսել է GPS-ով սահման գծել, ու ռուս խաղաղապահներ են մեկնել Տավուշի մարզ, որ թերևս թույլ չտան բախումներ, ֆեյսբուքում արդեն լուսանկարներ են տարածվում, թե ինչպես են ռուս խաղաղապահները Իջևանի շուկայում շրջում, առևտուր անում։

Եվ սա այն դեպքում, երբ, ըստ մարզպետի, նման բան չկա։ Ահա սա է այս իշխանությունների «հերքման» արժեքը։ Նրանց սուտը ժամեր անց հերքվում է փաստերով, լուսանկարներով։ Մնում է հասկանալ, թե հիմա ո՞վ ում վրա պետք է մատ թափ տա, դարձյալ մարզպե՞տը, որ մունանթ էր գալիս մեր սահամնների անվտանգության խաթարման մասին ահազանգողների վրա, թե՞ քաղաքացիները մարզպետի վրա՝ հանրությանը մոլորեցնելու և արծրունյան ստով «հանդարտեցնելու» համար։