«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի (ԱԱԾ -ին կից մեկուսարան) նույն խցում պահվող Միքայել եւ Բագրատ սրբազանները դիմել են ՔԿՀ-ի ղեկավարությանը, որ թույլ տան հանդիպում իրենց հոգևորական այցելի՝ հաղորդություն ստանալու համար։ Քրեակատարողական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ դիմումը բավարարվել է, եւ նրանց է այցելել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի հոգևորականը, ով ամբողջ տարվա համար ունի կալանավայրում պահվողներին այցելելու թույլտվություն։ Նշենք, որ ԱԱԾ մեկուսարանում կալանավորներին պահում են առավել խիստ մեկուսացման պայմաններում։ Ուշագրավ է, որ Միքայել Սրբազանին երկու ամսով կալանավորելու որոշման միջնորդությունը բավարարել էր Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանը, որը դրանից օրեր առաջ կալանք էր սահմանել նաև Բագրատ Սրբազանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ բարձրաստիճան հոգևորականներին ազատությունից զրկել են՝ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած հակաեկեղեցական արշավի շրջանակներում, նրանք իրենց վերագրվող մեղադրանքը չեն ընդունում։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Լֆիկը խիստ պայմաններ է դրել
Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...
Այսօր իմ համար երջանիկ օր է. Տիգրան Արզաքանցյան
Գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որի անձնական կյանքը վերջին շրջանում մամուլի ուշադրո...
12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21...
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։ Այս մասին հայտն...
×
❮
❯