Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց. քաղաքապետ

Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց

Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը:

Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:

Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը»: