Եվ դու՝ Վահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյանին հենց հիմա պետք է ձեռքից բռնել ու դուրս վռնդել նախագահական պալատից: Այո, շատ անսպասելի և կտրուկ, ճիշտ այնպես, ինչպես դարձրին ՀՀ նախագահ: Նա պիտանի չէ այդ պաշտոնի համար, նա ընդամենը թութակ է, որ կրկնում է երկրի վարչապետի դուրս տված հիմարությունները: Այլ խոսքով՝ Վահագն Խաչատուրյանը նույնպես ազգակործան պատուհաս է:
Նայում ես Վրաստանին՝ քեֆդ գալիս է: Վարչապետ ունեն, նախագահ ունեն, այդ մարդիկ աշխատում են՝ հակակշռելով մեկը՝ մյուսին: Դրանից երկիրն է շահում, երկրի քաղաքական ու հասարակական կյանքը, ժողովուրդը… Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեզ մոտ: Իբր Նիկոլ Փաշինյանին թութակողները քիչ էին, մեկն էլ ինքնաթիռով ժամանեց, անունը՝ ՀՀ նախագահ: Դուք դրա խելքին նայեք: Ասում է՝ «Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները գործում են, որ ի՞նչ անեն։ Հայաստանի Հանրապետություն կա, ՀՀ պետական ինստիտուտները գործում են և այն ֆունկցիաները, որ նրանք պետք է անեն... ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն»։ Մեկը չկա՞ հարցնի, տո այ նախագահ Հայաստանի Հանրապետության, եթե Արցախի Հանրապետության իշխանությունները չգործեն, դա քեզ կտաքացնի՞, դրանից դու կշահե՞ս, Հայաստանի Հանրապետությունը կշահի՞: Փողի՞ն եք ափսոսում, որ պետք է տաք: Պարզ խոսեք՝ հասկանանք: Այլապես, քաղաքական առումով Արցախի իշխանությունների պահպանումը մի բան էլ նպաստում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մանևրելու, խնդիրը ներկայացնելու, եթե կուզեք՝ Արցախի հարցը վերջնականապես փակված չհամարելու իմաստով:
Սուտ խոսելու գծով էլ Վահագն Խաչատուրյանը Նիկոլին չի զիջում: Թե բա ես համաձայն չեմ այն ձևակերպման հետ, որ Հայաստանի Հանրապետությունն է Արցախը հանձնել Ադրբեջանին: Տո դմբո, որ ի պաշտոնե պետք է հակակշիռ լինես Նիկոլին, ապա ո՞վ է հանձնել Արցախը, որ երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում: Դուք չէի՞ք գոռում, որ Արցախը Հայաստան է և վերջ: Եվ ուրեմն ինչպե՞ս պատահեց, որ այսօր ընկել եք Արցախի իշխանությունների հետևից, որ ոչնչացնեք նրանց, ինչպես Արցախը ոչնչացրեցիք:
Վահագն Խաչատուրյան, ի՞նչ է նշանակում, որ Արցախը հանձնվել է դեռևս 1991 թվականին: Սա նախագահի ասելու բա՞ն է: Նիկոլն է՝ մի դուռակություն ասել է, ուրեմն պետք է կրկնե՞ս: Ալմաթիի հռչակագի՞ր ես բզբզում: Իսկ կնքահայրդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի՞ այդ մասին: Բա որ մի հատ ապտակի՞… Թե՞ քեզ արդեն լրիվ ՔՊ-շնիկ ես երևակայում՝ ամոթ-աբուռդ կորցրեծ, հիշողությունդ գրպանդ դրած:
Կարծիքներ