Գիշերը Սյունիքում ձերբակալություններ են սպասվում

Գիշերը Սյունիքում ձերբակալություններ են սպասվում

Մեր տեղեկություններով, գիշերը Մեղրիում ձերբակալություններ են լինելու։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաման է տվել ՝ գիշերը «հավաքել» Մեղրիի այսօրվա ակտիվ տղաներին, որոնք հայհոյում եւ անպատվում էին իրեն։ Եւ դրա համար հիմա իրենց լրատվամիջոցներով, կողմնակիցներով ֆոն են ապահովում, որ դա կազմակերպված էր, Մեղրիի քաղաքապետի անունն են շոշափում։ Գրում են, որ դա հանցագործություն է եւ խուլիգանություն։

Սյունիքում իրավիճակը շարունակում է թեժ մնալ, վարչապետին դեմ է Սյունիքի մեծ մասը եւ դա կազմակերպված չէ, այլ ինքնաբուխ է։

Եթե այս լարված իրավիճակում նաեւ ձերբակալություններ լինեն, չի բացառվում, որ մարզի մնացած քաղաքներում էլ իրավիճակը թեժանա եւ անկանխատեսելի հետեւանքներ ունենա։ Այն, ինչ չկարողացավ անել ընդդիմությունը, անում է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հրահրելով մարդկանց։