ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Մատենադարանում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանեց վերջին շրջանում իր ակտիվությունը։ Նրա խոսքով՝ պարզապես անհրաժեշտ է համարել խոսել ու իր կարծիքը հայտնել՝ այդպես բացատրելով իշխանությունների հանդեպ հնչեցրած քննադատությունները։
Լրագրողների հարցին, թե Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի՞ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է ուղղել Լևոն Զուրաբյանին։
Նա չհստակեցրեց նաև, թե անձամբ ինքը կընդգրկվի՞ ՀԱԿ-ի ցուցակում կամ կգլխավորի՞ այն՝ միայն հավելելով․ «Հետո, հետո»։