Մայիսի 21-ին վարչական դատարանում տեղի է ունեցել Վանաձորին վերաբերող նիստը, որի ժամանակ ԼՀԿ-ն պետք է հայցից հրաժարվեր, եւ հունիսի 20-ին վճիռը պետք է հրապարակվեր: Ինչից` 3․5 տարվա ապօրինի արգելանքից հետո Վանաձորի ավագանին կարող էր անդրանիկ նիստ հրավիրել՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով: Սակայն դատական վերջնական ակտ կայացնելուց 2 օր առաջ Փաշինյանի կողմից քաղաքապետի պաշտոնին նշանակված Արկադի Փելեշյանի՝ Ակայի ուժը (ՀԱՍԿ-ը) նոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 180 հազար դրամի դատական ծախսերի փոխհատուցման պահանջով, որպես փաստաբանի ողջամիտ վարձատրություն։ Այսինքն՝ ստեղծվում է հերթական կեղծ հիմքը, որ այս ապօրինի դատը նորից ձգձգեն, եւ ավագանու նիստ կրկին չգումարվի։ Արգելանքը վերացնելուց հետո, եթե նորից քաղաքապետ չընտրեր ավագանին, իսկ հաստատ չէր ընտրելու, որովհետեւ ո՛չ իշխանությունն ունի բավարար ձայներ, ո՛չ ընդդիմությունը, Վանաձորում նոր ընտրություններ կկայանային։ Սակայն ասում են՝ Սամվել Կարապետյանի կալանավորումը եւ Եկեղեցու դեմ պայքարը խառնել են իշխանության պլանները: Իրենց թեկնածուին` Լոռվա մարզպետին էլ ոստիկանապետ նշանակեցին, ուստի առայժմ չեն ուզում ռիսկի գնալ եւ փորձելու են կամակատար դատավորների միջոցով ստատուս քվոն ձգել, որ Գյումրու խայտառակությունը Վանաձորում էլ չկրկնվի։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Գործ ունենք «դիվերսիայի» հետ. Ոստիկանները Պարույր...
Այսօր Դավթաշենի Ձոր 1 թաղամասում ժամեր շարունակ ջրանջատում էր։ «Վեոլիա ջուրը» բնակիչներին տեղեկացրել...
«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է
Երեկ ՔՊ վարչությունը 3 թեկնածուից` Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, ընտրեց ԱԺ նախագա...
«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն...
Մենք նախընտրական փուլում տեսանք, թե ինչպես ապաքաղաքական բանակն ու պաշտպանության համակարգը քաղաքականա...
Սուրենավանի մանկապարտեզի տնօրենին ստիպում են ազատմ...
Մեր տեղեկություններով` «Սուրենավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անի Պողիկյանին Արարատի համա...
×
❮
❯