Միջազգային

Միջազգային քրեական դատարանի դատախազը հայտնվել է սեքսուալ սկանդալի կիզակետում

Միջազգային քրեական դատարանի դատախազը հայտնվել է սեքսուալ սկանդալի կիզակետում

Միջազգային քրեական դատարանի ղեկավար մարմինը խորհուրդ է տվել աշխատանից ազատել դատախազ Քարիմ Խանին՝ «անվայելուչ պահվածքի համար»։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։

Համաձայն տեղեկությունների, առաջարկվում է Խանին վերջնականապես հեռացնել պաշտոնից՝ «սեքսուալ բնույթի անվայելուչ պահվածքի համար», որը նա ցուցաբերել է իր ենթակայության ներքո աշխատող աշխատակցուհու հետ։ Վերջնական որոշումը կայացվելու է Հռոմի Կանոնադրության անդամ 125 երկրների կողմից՝ Միջազգային քրեական դատարանի անդամ երկրների Ասամբլեայի հատուկ նստաշրջանի ընթացքում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image