Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է 36187 մարդ, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների գործակալության տվյալները։ Նախկինում հայտնի էր 35 հազար զոհվածի մասին։ Տուժել է 108 068 մարդ։ Թուրքիայում առաջին երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 4,3 հազար հետցնցում։
Միաժամանակ, Սիրիայի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1400-ի, իսկ ԱՀԿ-ն Սիրիայում զոհերի ընդհանուր թիվը գնահատել է 8500 հազար մարդ։