«Հրապարակ». Ինչ ուղերձ էր բերել Մակունցը ԱՄՆ-ից

«Հրապարակ». Ինչ ուղերձ էր բերել Մակունցը ԱՄՆ-ից

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ամառային արձակուրդին եկել է Հայաստան։ Նրան հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին տեսել են երեւանյան սրճարաններում։ Մի քանի օրվա ջանքերից հետո ի վերջո ԱԳՆ-ից հաստատեցին այս տեղեկությունը։ «Երեւանում եղել է իր արձակուրդի ընթացքում։ Ներկայումս Երեւանում չէ»,- ասացին մեզ։

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի թիմակից-դեսպանի՝ Երեւան գալու առիթը ոչ այնքան արձակուրդն է եղել, որքան Նիկոլ Փաշինյանի հետ տետ ա տետ հանդիպումն ու ԱՄՆ իշխանություններից նրան ինչ-որ կարեւոր ուղերձ, տեղեկատվություն փոխանցելը, որն այնքան կոնֆիդենցիալ է եղել, որ խուսափել են կապի մյուս միջոցներն օգտագործելուց։ Մինչ Հայաստան ժամանելը, մեր աղբյուրի փոխանցմամբ, Մակունցը բավականին բարձր մակարդակի եւ կասկածելի հանդիպումներ է ունեցել ԱՄՆ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, եւ այդ հանդիպումները դեսպանատան կայքում չեն լուսաբանվել։ Կայքում բավարարվում են, ասենք, Մայքլ Գֆոլլերի՝ «Հնագիտության նոր ոսկեդարը. Հայաստանում վերջին հայտնագործությունները» գրքի շնորհանդեսին Մակունցի մասնակցության լուսաբանմամբ։