Շաբաթ օրը՝ հուլիսի 13-ին, վարչապետը կայցելի Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնք: Որոշ տեղեկություններով, նա մասնակցելու է ասֆլտապատ ճանապարհների բացմանը: Պարզ ասած` գնում է ասֆալտը ստուգի: Բացի այդ նաեւ այստեղ ՔՊ-ի տարածքային կառույց են նախատեսում բացել:
Վեց տարվա իշխանության ընթացքում Փաշինյանը հաճախ է այցելել Ծաղկահովիտ, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել անգամ պատերազմից հետո: 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ հենց այդ գյուղում նա սպառնաց «շինել» ընդդիմությանը: