«Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը

«Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա մայիսի 14-ից մինչեւ 18-ը Թել Ավիվում: Նախորդ տարի միջազգային երգի փառատոնին հաղթող էր ճանաչվել Իսրայելը ներկայացնող Նեթան։ 

Հայաստանը ևս հաստատել է մասնակցությունը։ Մեր տեղեկություններով՝ այս տարի նախորդ տարիների նման տեղի չի ունենա «Դեպի Եվրատեսիլ» ներհայաստանյան նախընտրական փուլը, որի ընթացքում հաղթողը ներկայացնում էր Հայաստանը միջազգային մրցույթում։ Այս տարի արտիստին կորոշեն առանց մրցույթի։

«Եվրատեսիլ» միջազգային մրցույթը հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան էջում գրել է, թե  նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:20, «Լավ երեկո» հեռուստաշոուի ընթացքում կհայտարարվի այն արտիստի անունը, որը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում։ 

Մեր տեղեկություններով՝ այդ ատիստի ամենահավանական թեկնածուն երգչուհի Սրբուկն է՝ Սրբուհի Սարգսյանը, որը փայլեց ուկրաինական «The voice»  նախագծում։