Միջազգային

Հիվանդ երեխաների տեղափոխող ինքնաթիռի ողբերգական վթար է եղել

Հիվանդ երեխաների տեղափոխող ինքնաթիռի ողբերգական վթար է եղել

Բոլիվիայի ռազմաօդային ուժերի Cessna FAB-409 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է վեց մարդ։ Ինքնաթիռը Էլ Ալտո քաղաքից Կոչաբամբա էր թռչում, հաղորդում է Reuters-ը։

Գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք՝ անձնակազմի երկու անդամ և չորս քաղաքացիական անձ, զոհվել են։ Ինքնաթիռը գտնվել է Անդերի հեռավոր լեռնային շրջանում։

Պաշտպանության նախարարությունը չի նշել վթարի պատճառը։ Նախարարության տվյալներով՝ ինքնաթիռը վերջին շաբաթներին օգտագործվել է ուռուցքով հիվանդ երեխաներին բուժման կենտրոններ տեղափոխելու համար։

Ինքնաթիռը հարմարեցվել է երեխաներին տեղափոխելու համար մայիսի սկզբին Բոլիվիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ։ Ցուցարարները փակել են ճանապարհները՝ կտրելով սննդի, վառելիքի և դեղորայքի մատակարարումը բազմաթիվ շրջաններ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image