Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը հրաժարական է տվել։ Նա այդ մասին հայտարարել է Դաունինգ սթրիթում իր ելույթի ժամանակ։
Նրա հրաժարականի մասին ավելի վաղ գրել էր բրիտանական «The Observer» թերթը՝ հղում անելով Լեյբորիստական կուսակցության բարձրաստիճան անդամներին։ Ըստ թերթի տվյալների՝ նախարարների և խորհրդականների հետ մի շարք քննարկումներից հետո վարչապետը եզրակացրել է, որ իր դիրքերն այլևս կայուն չեն։
Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունները կսկսվեն հուլիսի 9-ին, ինքն անձամբ չի մասնակցի դրանց։
Հիշեցնենք` Սթարմերը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հուլիսին։