Շվեյցարիայիում մեկնարկել են բանակցությունները Իրանի, Միացյալ Նահանգների եւ Քաթարի միջեւ։ Այս մասին հայտնում է IRIB լրատվական գործակալությունը։ Կողմերը քննարկում են հրադադարը Լիբանանում, ինչպես նաեւ իրանական ակտիվների ապա-արգելափակումը։
Բանակցությունների վայրը Բյուրգենշտոկ առողջարանն է։ Իրանական պատվիրակությունը փորձում է հասնել հաշտության հուշագրի հինգ դրույթների իրականացմանը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։