Քաղաքականություն

Կարևոր հարցերը թողած՝ գենդերային հավասարությունից են խոսում 

Կարևոր հարցերը թողած՝ գենդերային հավասարությունից են խոսում 

ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը նոյեմբերի 7-ին Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին։ 

Քննարկմանն անդրադարձ է եղել տարբեր հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և ԵԽ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ համագործակցությանը: Երկխոսությունը ներառել է թեմաների լայն շրջանակ. նաև մտքեր են փոխանակվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված դրական զարգացումների, բարելավման ենթակա ուղղությունների, ընտրական համակարգի հետագա բարելավման ծրագրերի շուրջ։ 

Ըստ հաղորդագրության՝ Նունե Հովհաննիսյանի կողմից, ի թիվս այլ հարցերի,  ներկայացվել է բարելավման ենթակա հետևյալ առաջնային ուղղությունները՝ «Գենդերային հավասար ներկայացվածության բարելավում»,  «Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության բարելավում, «Ընտրական գործընթացի և նախընտրական քարոզարշավի անկողմնակալ և հավասարակշռված լուսաբանում» «Քարոզարշավի ֆինանսավորման վերահսկման լուծման մեխանիզմներ»: 

Այն, որ Հայաստանում հատկապես ՏԻՄ ընտրություններին խայտառակ հետընտրական զարգացուներ են հաջորդում, որ համայնքներում ընտրված համայնքապետը չի կարողանում ստանձնել ժողովրդի քվեով վաստակած իր պաշտոնը, որ քաղաքացուց փաստացի խլում են իր քվեն՝ զրկելով ունենալու այն իշխանությունը, որին ինքը ձայն է տվել, այս հարցերը ԿԸՀ փոխնախագահի կողմից որևէ կերպ չեն բարձրաձայնվել Բրյուսելում։ Նա չի խոսել այն մասին, որ Հայաստանում իշխանությունները քաղաքապետ են բանտարկում միայն նրա համար, որ նա չկարողանա ընտրվել, իսկ ընտրելուց հետո էլ՝ ստանձնել քաղաքապետի իր պարտավորությունները։ Տիկին Հովհաննիսյանին երևի թվացել է, թե ժողովրդավար Եվրոպային հայաստանյան բռնատիրության այսօրինակ դրսևորումները դժվար հետաքրքրեն։

Դրա համար նա հարկ է համարել խոսել անշառ թեմաներից՝ «Գենդերային հավասարության կամ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության հարցերով, որոնց շուրջ կարող էր նաև Մարդու իրավուքնների պաշտպանն էլ ելույթ ունենալ։  Դե, ԵՄ-ն սիրում է նման հարցերով օժանդակություն, ֆինանսական աջակցություն ցուցաբերել, ԵՄ-ի համար դեմոկրատիան խաթարվում է, երբ գենդերային հավասարություն չկա, ոչ թե, երբ կրիմինալ, պետական-քաղաքական ու տարբեր այլ լծակներով թեկնածուներին բացահայտ ճնշում են, բանտարկում, սպառնում, տապալում ընտրությունները, բոյկոտում նիստերը, որ քաղաքացին չկարողանա իր քվեն լիարժեք իրացնել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image