«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առավոտյան Ազատության հրապարակ եկան 44-օրյա պատերազմի մասնակիցներ, որոնք երեկ հայտարարել էին անժամկետ հացադուլի և Արթուր Վանեցյանին միանալու մասին»:
Հիշեցնենք, որ երեկ Արթուր Վանեցյանը ազդարարեց փողոցային պայքարի մեկնարկը: Նա Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է անում։