1994-98 թթ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ, դասախոս, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի՝ ադրբեջանական Caliber.Az պարբերականին տված հարցազրույցն արժանացել է ադրբեջանական լսարանի ակտիվ մեկնաբանություններին։
Հիշեցնենք, որ Բագրատ Ասատրյանը տարբեր հայտարարությւոններ էր արել, բայց հիմնական թեզը, որ Հայաստանի ապագան հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է եւ որ «մենք դատապարտված ենք դրան»։
Ադրբեջանցիների մի մասը գոհ է, անգամ հիացած է, մյուսները թերահավատ են։ Կամ գերիշխում է մտայնությունը, որ «հայի հետ բարեկամություն, բայց փայտը ձեռքներս պետք է լինի»։
Հիացական արձագանքներից․Աիդա Մեջիդովան գրում է․«Նրա պես շատ մարդիկ լինեին Հայաստանում։ Մեր մեջ կլուծեինք խնդիրներն, առանց երրորդ կողմի մասնակցության։ Բայց, ցավոք, նրանք քիչ են ու նրանց ձայնը լսելի չէ»։ Մեկ այլ օգտատեր․ «Եթե խաղաղություն եք ուզում, ինչու եք սպառազինություններ գնում, Թուրքիային ու Ադրբեջանի՞ն եք ուզում վախեցնել»։
Նովելա Ջաֆարովա անունով օգտատերն, օրինակ, գրել է․«Ինձ դուր է եկել, իսկ ինչու բանակցությունները չսկսել Հայաստանում ապրող նման մարդկանցից»։ Մեկ այլ ադրբեջանցի օգտատեր նրան զգուշացնւմ է․ «Վախեցեք ընծաներ բերող դանայացիներից»։
Սադաքեթ Ալիբեկովան՝ հեգնանքով․․ «Այլ կերպ չի էլ կարող լինել․․․ եթե ուզում են ապրել»։
Մամեդովա ազգանունով մեկ այլ ադրբեջանուհի․«Մի օր հայերը կհասկանան, որ Փաշինյանն իրենց համար ներկայումս իսկական փրկիչ է»։
Նադեժդա Տարագաչևա․ «Այս ազգի չափազանց շատ ներկայացուցիչներ չեն կարողանում ապրել խաղաղության մեջ, հարգել իրենց ոչ նմաններին և միշտ պետք է երկպառակություն սերմանեն»։
Սեֆինա Մուսթաֆաևան ևս թերահավատ է, գրում է․«Միայն այդ բառը՝ «դատապարտված» արդեն վատ է և խոսում է այն մասին, որ պատրաստ չեն հարևանների հետ ապրել խաղաղության մեջ»։
Կան նաև հակառուսական գրառումներ այն մասին, որ 2 ժողովուրդների բարեկամությունը թույլ չեն տալիս ռուսները։
«Հիշեք՝ ռուսները երբեք թույլ չեն տա, որ ադրբեջանցիներն ու հայերը հաշտվեն, քանի որ դա նշանակում է նրանց հեռացումը Կովկասից, մի բան, որ նրանք երբեք թույլ չեն տա»։