Ժամանց

Կհանդիպենք այսօր երեկոյան. «Բորուսիան» հիշել է Մխիթարյանին

Կհանդիպենք այսօր երեկոյան. «Բորուսիան» հիշել է Մխիթարյանին

Չեմպիոնների լիգայի «լիգայի փուլի» շրջանակում, ինչպես հայտնի է, այսօր ուշ երեկոյան Դորտմունդի «Բորուսիան» տանը կընդունի Միլանի «Ինտերին»:

«Բորուսիան» պաշտոնական իր էջերով հիշեցրել է ֆուտբոլասերներին, որ ներկայում «Ինտերի» կազմում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը ժամանակին փայլել է հենց գերմանական ակումբի կազմում:

«Ուրախալի էր տեսնել քեզ սև ու դեղին հագուստով, Մխիթարյան! Կհանդիպենք այսօր երեկոյան»,- նշել են ակումբից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image