Հասարակություն

Կապանում բողոքի ակցիայի ժամանակ կրակոցի ձայներ լսվեցին

Կապանում բողոքի ակցիայի ժամանակ կրակոցի ձայներ լսվեցին

Սյունիքում մեկնարկած բողոքի ակցիան շարունակվում է, սյունեցիները  Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը շարունակում  են փակ պահել, փակած ճանապարհով անցնել ակցիայի մասնակիցները թույլատրում են միայն ՊՆ համարանիշով ավտոմեքենաներին, շտապօգնության մեքենաներին։

Ոստիկանները շարունակում են բանակցել ճանապարհը բացելու հարցով, սակայն սյունեցիները պնդում են՝ հետ քայլ չեն անելու մինչև ՊՆ ներկայացուցիչների կողմից իրենց հստակ պատասխաններ չտրվեն։

«Սա, կրկնում եմ նորից, քաղաքական ակցիա չէ, մեզ միայն այն մարդն է պետք, ով իրոք կարող է այս հարցը լուծել, չենք բացելու ճանապարհը, սա ևս հստակ է»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ի դեպ, հենց ակցիա իրականացնելու պահին, կրակոցի ձայներ լսվեցին, սյունեցիները խառնվեցին իրար, դեռևս պարզ չէ՝ դրանք ինչ կրակոցներ էին։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image