Քաղաքականություն

Այս անգամ Կարսը չի հանձնվելու

Այս անգամ Կարսը չի հանձնվելու

Պատերազմական այս օրերին տեղին կլինի հիշել Սարդարապատի ճակատամարտը, որը նշանային իրադարձություն է Հայաստանի պատմության մեջ։ Սարդարապատն ընդամենը վերջին հույսի ճակատամարտ էր, որը դարձել է փիլիսոփայական աշխարհընկալում: Այսինքն՝ վերջին հույսի ճակատամարտի ընկալումը մեր գիտակցության անբաժան մասնիկներից մեկն է: Փորձենք Սարդարապատի տրամաբանությունը հակադրել Կարսի հանձնման իրադարձությանը:

Սարդարապատի ճակատամարտ-Կարսի հանձնում՝ երկու հակադիր իրողություններ, որոնք ամբողջությամբ արտացոլում են Հայ ժողովրդի պատմության ընթացքի տրամաբանությունը: Հայաստանցիները կարծես թե թքած ունեն «մանր-մունր» հարցերի վրա և միայն ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի առկայության դեպքում են արթնանում ծխացող թմբիրից՝ Սարդարապատում ամրագրելով իրենց ապրելու իրավունքը, ապահովագրվում են և վերջում հանձնում Կարսը: Նույնը կատարվում է նաև մեր օրերում.

Արցախում մարդիկ կերտեցին իրենց «Սարդարապատը», իսկ դրանից հետո օրինաչափորեն շարժվեցին դեպի «Կարսի» վերստին հանձնմանը: Այո՛, Սարդարապատի ճակատամարտը Հայոց պատմության ամենահերոսական էջերից մեկն է, բայց ես առանձապես ոգևորված չեմ դրանով. Չի՛ կարելի ոչինչ չանել և միայն վերջնական ոչնչացման սպառնալիքի դեպքում ուշքի գալ և անցնել գործի: Բացի այդ, այդպիսի տրամաբանությամբ Սարդարապատ կարող է լինել միայն մեկ, երկու և ծայրահեղ դեպքում երեք անգամ, բայց դա չի կարող լինել շարունակական, քանի որ վերջում որպես կանոն «Կարսը պետք է հանձնվի»:

Սարդարապատի տրամաբանությունը պետք է գործի միշտ, իհարկե` ոչ միայն ճակատամարտի տեսքով: Դա իրենից ենթադրում է շատ ավելի լայն սպեկտր՝ տնտեսության կառուցումից մինչև արդյունավետ կառավարում: Միայն այդ դեպքում չի լինի ֆիզիկական ոչնչացման վտանգ և դրանից ելնելով չի լինի նաև կյանքի վերջին հույսի ճակատամարտի անհրաժեշտություն, իսկ դրան էլ չի հաջորդի Կարսի հանձնումը: Վերջին հույսի ճակատամարտի խորհուրդը ակտիվորեն քարոզվում է նաև այսօր և հիմա: Դրա բովանդակությունը հետևյալն է. ոչինչ չանել, պետությունը մատնել անտերության, իսկ սարդարապատային տրամաբանություն ունեցող պատերազմները կգան ու կգնան, և հայու ոգին կդիմագրավի արտաքին մարտահրավերներին: Չկա հայու ոգի, այդպիսի բան գոյություն չունի, դա կեղծիք է:

Կլինի ևս մեկ պատերազմ, երկրորդը, երրորդը, բայց և հանկարծ ինչ-որ մի օր կբախվենք անհաղթահարելի մի խոչընդոտի, չէ՞ որ Սարդարապատի հերոսները հրաժարվեցին կռվել Կարսում, և հայոց հնագույն բերդաքաղաքը գրեթե առանց կռվի հանձնվեց թուրքերին: 

Ես ուզում եմ, որ Հայաստանը հաղթանակած դուրս գա այս պատերազմից և բանակցություններում շահեկան դիրքեր զբաղեցնի, բայց այս նպատակի կյանքի կոչման համար անհրաժեշտ է արմատախիլ անել վերջին հույսի ճակատամարատի պատրանքը և ամենօրյա հետևողական աշխատանքով մոտեցնել հաղթանակը։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image