Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Դաշնային հարկային ծառայությանը գրեթե երկու միլիոն ռուբլի է պարտք: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Ըստ «Զվեզդաչ» տելեգրամյան ալիքի՝ նրա «Բյութի Ակադեմիա» ընկերությունը 1,9 միլիոն ռուբլի է պարտք և հայտնվել է հարկայինի ուշադրության կենտրոնում։
Առայժմ Գոհար Ավետիսյանի ստուդիան շարունակում է աշխատել, հաշիվներն արգելափակված չեն, բայց ենթադրություն կա, որ նրան Ելենա Բլինովսկայայի և Լերչեկի ճակատագիրն է սպառնում։ Այդ կանայք նույնպես չէին վճարում հարկերը։ Մարաթոնների թագուհի Բլինովսկայան ձերբակալվեց, իսկ բլոգեր Լերչեկը տնային կալանքի տակ է։
Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջնակն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Գոհարը սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։